Լրահոս
Օրվա լրահոսը

Al-monitor. «Սիրիայի պատերազմի ազդեցությունը Թուրքիայում՝ վերջին հայկական գյուղի վրա»

Հոկտեմբեր 03,2012 16:20

«Ալ Մանիտոր» լրատվականը հոդված է պատրաստել Թուրքիայում գտնվող վերջին հայկական գյուղի մասին:

Վաքըֆլը գյուղը, որը գտնվում է Հաթայ նահանգում՝ սիրիական սահմանի մոտակայքում՝ Մուսա լեռան լանջին, բազմաթիվ զբոսաշրջիկներ էր հյուրընկալում: Գյուղում կառուցվել էին փոքրիկ հյուրանոցներ և հասարակական շինություններ:

Սիրիայի քաղաքացիական պատերազմն ու թուրք-սիրիական վատթարացող հարաբերությունները բացասաբար են ազդել գյուղի վրա, որովհետև արտասահմանից և Թուրքիայից զբոսաշրջիկների հոսքը զգալի նվազել է:

Հրապարակման հեղինակը նշում է նաև, որ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը արմատներով Վաքըֆլը գյուղից է:

Գյուղն ունի 135 հայ բնակիչ:

 

 

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031