Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Մարգարյանի եղբոր գործով կհրաժարվե՞ն մեղադրանքից

Հոկտեմբեր 03,2012 16:03

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ազերի ոճրագործ Սաֆարովի կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանի եղբոր՝ Վահրամ Մարգարյանի եւ Բորիս Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը:

Aravot.am-ի տեղեկություններով, երբ Բորիս Հակոբյանը դատարանում ցուցմունք տվեց, որ անցյալ տարվա օգոստոսի 2-ին Զաքիյան փողոցում ինքն էր սպանել Ռուսաստանի գործարար Խաչիկ Գալոյանին, մեղադրանքի կողմի համար որոշակի «դժվարություններ» են ստեղծվել: Բանն այն է, որ մեղադրական եզրակացության համաձայն, այդ սպանությունը կատարել էր Վահրամ Մարգարյանը:

Բորիս Հակոբյանն ասաց, որ ինքն է 5 անգամ կրակել,  նկարագրեց, թե ինչպես է հետապնդել Խաչիկին:

Aravot.am-ի տեղեկությամբ, առաջիկա դատական նիստին Երեւան քաղաքի դատախազի տեղակալ, մեղադրանքը պաշտպանող Արմեն Աֆանդյանը կհրաժարվի Վահրամի դեմ առաջադրված մեղադրանքից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031