ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ի պատասխան Նիկոլ Փաշինյանի դժգոհության, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը, առանց իրենց հարցերին պատասխանելու հեռացավ՝ բացեց ԱԺ կանոնակարգ օրենքը եւ կարդաց. «Այստեղ իմպերատիվ չի ասվում, որ վարչապետին կարող են հարցեր տալ: Կառավարությունը հնարավորություն ունի 3 զեկուցմամբ հանդես գալու, հիմա երկու զեկուցմամբ է որոշել հանդես գալ՝ վարչապետը եւ Ատոմ Ջանջուղազյանը: Հիմա վարչապետը ներկայացրեց քաղաքական մասը, դուք կարող եք հարցեր տալ պարոն Ջանջուղազյանին: Եթե դուք շուտ ասեիք՝ վարչապետը կպատասխաներ: Այնպես չի, որ վարչապետին չէիք կարող հարցեր չտալ: Ես համոզված եմ, որ վարչապետը խնդիր չէր ունեցել հարցերին չպատասխանելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ