Այսօր «Արմատ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Վահրամ Միրաքյանը եթերից քարոզվող բռնության մասին խոսելիս նշեց, որ Հայաստանում ներհամայնքային բռնության պատճառներից մեկը հենց հեռուստատեսությունն է. «Եթերից ներկայացվում են մոդելներ, ինչն էլ կրկնօրինակման առարկա է դառնում: 2011 թվականին անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ Հայաստանի բնակչության 30 տոկոսը 7-12 ժամ, իսկ 50 տոկոսը՝ 3-5 ժամ անցկացնում է հեռուստացույցի առջեւ: Իսկ ինչ է հեռուստատեսության բովանդակությունը ամենապիկ ժամերին՝ ագրեսիվ հեռուստաարտադրանք, ֆիլմերի, հաղորդումների տեսքով»:
Ըստ Միրաքյանի, հեռուստաեթերից ցուցադրվածի արդյունքում, ագրեսիվ պահվածքի եւ բռնության մոդելներ են քարոզվում: Իսկ քրեական վարքն, ըստ նրա, հանցագործ դառնալու ճանապարհն է: «Բռնությունը ներկայացվում է իբրեւ սոցիալական մշակույթ: Ագրեսիան, կրիմինալը, էրոտիկան, հետբեմային իրականությունը միշտ էլ մարդկանց հետաքրքրել է, բայց այլընտրանք պետք է լինի, ու չպետք է անդադար ցուցադրել այդ ամենը»,-հավելեց Միրաքյանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև