Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը բյուջեի կատարողականը ներկայացնելուց հետո հեռացավ: Սա հարուցեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դժգոհությունը: Ըստ նրա՝ ԱԺ կանոնակարգ օրենքով վարչապետին հարց տալու հնարավորություն իրենք պետք է ունենային. «Մենք հարցեր ունենք: Ես հարց եմ ուզում տալ, ո՞ւր է վարչապետը, չգիտեմ, բերման եք ենթարկում, ինչ եք անում, նա պիտի պատասխանի մեր հարցերին»:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ հորդորեց. «Դե հիմա Ջանջուղազյանին հարցեր տվեք, մինչեւ…»: Նիկոլ Փաշինյանի հարցը հետաձգվեց, մինչեւ վարչապետին գտնելը: Այս պահին պատգամավորների հարցերին պատասխանում է գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև