Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի խորհրդի զեկույցն ու ՀՀ կառավարության պատասխանը

Հոկտեմբեր 03,2012 15:47

Եվրոպայի խորհրդի խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ) զեկույց է պատրաստել 2011թ. դեկտեմբերին Հայաստան կատարած այցի հիման վրա, դրա հետ միասին հրապարակել է զեկույցին տված Հայաստանի կառավարության պատասխանը: Այս փաստաթղթերը հրապարակվել են Հայաստանի կառավարության խնդրանքով:

2011թ. այցը նպատակ ուներ գնահատելու ԽԿԿ-ի առաջարկությունների հիման վրա Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերը, մասնավորապես գնահատելու ցմահ բանտարկյալների նկատմամբ վերաբերմունքը:

Թեև պատվիրակությունը չի նկատել բանտարկյալների նկատմամբ որևէ ֆիզիկական խոշտանգում, բայց նյութապես աղքատ միջավայրն ու աղքատ ռեժիմը ԽԿԿ-ն դիտարկել է որպես անմարդկային վերաբերմունք:

Հայաստանի կառավարության պատասխանի մեջ նշված է, թե ինչ քայլեր են ձեռնարկում իշխանությունները կոմիտեի կողմից առաջ քաշած խնդիրները լուծելու համար: Մասնավորապես շեշտվում է, որ խնդիրներից շատերը լուծում կստանան 2013թ. Արմավիրի նոր բանտը շահագործելուց հետո:

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031