Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բնապահպանության նախարար. «10 տարի է՝ որսով չեմ զբաղվում»

Հոկտեմբեր 03,2012 15:28

«Ես ոչ միայն հիմա, 10 տարի է՝ որսով չեմ զբաղվում, կրակել եւ այլն…նման իրողություն չի կարող լինել տասը տարիների ընթացքում: Այս ընթացքում մեկ անգամ ձկնորսությամբ եմ զբաղվել, այն էլ՝ ոչ ՀՀ տարածքում»,- լրագրողների հետ զրույցում այսօր պնդեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Նշենք, որ 2005 թվականին «Մեդիամաքսի» կողմից հրատարակվող «Ով ով է Հայաստանում» գրքում Արամ Հարությունյանի մասին տեղ էր գտել տեղեկություն, որ նրա նախասիրությունը որսն է:

Հարցին՝ Դուք հավատո՞ւմ եք, որ գառնեցի Նորոն էր կերել այդ արջին եւ բեզոարյան այծին՝ բնապահպանության նախարարը պատասխանեց. «Ցավոք սրտի, եղան նաեւ ոչ մասնագիտական մեկնաբանություններ, եղան քննարկումներ… մենք դա անթույլատրելի ենք համարում, պատրաստ ենք յուրաքանչյուրի հետ համագործակցելու, աշխատելու: Մենք գտնում ենք, որ պետք է մինչեւ վերջ հասցվի գործը՝ համագործակցելով այդ թվում եւ հասարակական կառույցների հետ, ոստիկանության հետ: Մինչեւ վերջ մենք այդ խնդիրը հասցնելու ենք, եւ ձեզ խորհուրդ չեմ տա նման տոնայնությամբ հարցադրումներ անելու: Քննությունը շարունակվում է: Պարզաբանումներին մենք ձեզ հետ միասին կծանոթանանք եւ կտանք դրանց վերաբերյալ մեր հետագա քայլերը եւ գործողությունները: Մեր խնդիրն է, որպեսզի որսագողությունը բացահայտվի եւ մեղավորները պատժվեն: Ես համոզված եմ, որ այս գործը մինչեւ վերջ հասցվելու է: Բոլորի մոտ նկատվում էր խնդրի անթույլատրելիությունը»:

Հարցին՝ ինչո՞ւ էին բնապահպանության նախարարության աշխատակիցները ասուլիսում հանդիմանում բնապահպաններին՝ իրենց հայտնաբերումների համար՝ բնապահպանության նախարարը պատասխանեց. «Ստիպված եմ կրկնելու՝ եղան ոչ մասնագիտական գնահատականներ: Խնդիրը հասավ նրան, որ նաեւ վիճաբանություն եղավ: Դա մեզ համար թույլատրելի չէ: Դեպքը եղել է «Խոսրովի արգելոցի» հարակից տարածքում, բայց դա չի նշանակում, որ այդ խնդիրը չպետք է հասցնել մինչեւ վերջ: Մեր աշխատակիցների բարձրացված հարցերը ինչ-որ տեղ մասնագիտական բնույթ են կրել»:

Բնապահպանները պահանջել էին նախարարի հրաժարականը: Այս առնչությամբ նախարարն ասաց. «Այն բնապահպանական ակտիվիստները, նախաձեռնողները, նրանք ոչ բոլոր բնապահպանների կարծիքն են արտահայտում: Իհարկե, ոչինչ հեշտ չի լինում՝ ե՛ւ աշխատելը, ե՛ւ համագործակցելը: Բայց մենք դրան պատրաստ ենք, էմոցիոնալ չենք նայում: Հրաժարականի պահանջին շատ նորմալ եմ նայում: Այդ հայտարարությունները չեն կարող իմ աշխատանքի վրա ազդել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031