Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վրաստանում նոր իշխանությունները հայ-վրացական հարաբերություններում փոփոխություն չեն բերի

Հոկտեմբեր 03,2012 15:16

Վերլուծաբան Անդրեաս Ղուկասյանի գնահատմամբ, Վրաստանում ընդդիմության հաղթանակը հնարավոր է փոխի ռուս-վրացական հակադրության ձեւաչափը: «Վստահ եմ, որ Վրաստանում նոր իշխանություններն ունեն Ռուսաստանի հետ ավելի քաղաքակիրթ հարաբերություններ ունենալու կարողությունը»,- այսօրվա ասուլիսում ասաց պարոն Ղուկասյանը:

Նրա կարծիքով, արմատական հարցերում, օրինակ Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի հարցում, Ռուսաստանը պահպանելու է նույն դիրքորոշումը. «Այդ կոնֆլիկտը երկար պահպանվելու է, իշխանափոխության խնդիրը չի կարող նման հարցերի վրա ազդել: Ամեն նոր իշխանություն, որպես ժառանգություն՝ ստանալու է այդ խնդիրները: Պարզապես հարաբերությունները կմտնեն քաղաքակիրթ երկխոսության ֆորմատ»:

Նա նաեւ կանխատեսեց, թե ամենայն հավանականությամբ, Սահակաշվիլին ժամկետից շուտ հրաժարական կտա, որովհետեւ նոր իրավիճակ է Վրաստանում ստեղծվել:

Ասուլիսի մյուս մասնակցի՝ վերլուծաբան Շուշան Խաթլամաջյանի գնահատմամբ էլ, Վրաստանի խորհրդարանական ընտրությունները իշխանությունը սահուն փոխանցելու ձև էին. «Եթե ժամանակին Ռուսաստանի ղեկավարությունը հայտարարել է, որ Սահակաշվիլիի հետ խոսելու բան չունի, հիմա այդ իրավիճակը փոխվել է և կարծում եմ, որ հիմա երկխոսություն կփորձեն անել, որը երկու կողմերի համար էլ ձեռնտու է»:

Նրա կարծիքով, Հայաստանի համար Վրաստանը կարևոր հարևան է, բայց նոր իշխանությունների գործոնը հայ-վրացական հարաբերություններում փոփոխություններ չեն բերի: «Կայուն Վրաստանը Հայաստանի շահն է: Այն ինչ-որ կատարվում է Վրաստանում, Հայաստանի համար դրական է, չնայած Հայաստանի իշխանությունների համար իրադրությունը բարդ է և անորոշ»,- հավելեց պարոն Ղուկասյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031