Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ քաղաքագետի` Հայաստանը նման է Շեւարդնաձեի ժամանակների Վրաստանին` համատարած կոռուպցիա, կանգնած էկոնոմիկա, ժամը 22-ից հետո դուրս գալու վախ

Հոկտեմբեր 03,2012 14:35

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը այսօր կայացած ասուլիսում մի քանի անգամ տարբեր առիթներով համեմատեց Հայաստանն ու Վրաստանը` Վրաստանի համար նպաստավոր դիրքերից:

Նա համարում է, որ Բիձինա Իվանիշվիլու եւ նրա կուսակցության հաղթանակը Վրաստանի հասարակության եւ Միխեիլ Սաակաշվիլու հաղթանակն է նաեւ: «Եթե մենք համարում ենք, որ մենք վրացիներից ավելի լավն ու խելոքն ենք, ապա պետք է վերցնենք վրացիներից փոխանցիկ դրոշը եւ նույն բանը անենք մենք մեզ մոտ»,-կոչ արեց քաղաքագետը:

Նա համեմատեց ներկայիս Հայաստանը շեվարդնաձեական Հայաստանի հետ, ասելով.«Հայաստանը հիմա նման է Շեւարդնաձեի ժամանակների Վրաստանին», եւ բացատրեց, թե որն էր Շեւարդնաձեի ժամանակվա Վրաստանը` «ոտքից գլուխ կոռումպացված ոստիկանություն, որ փողոցում բռնում էին վրացի եւ հայ վարորդներին, կաշառք էին ուզում, երեկոյան 10-ից հետո չէր կարելի դուրս գալ փողոց Թիֆլիսում, էկոնոմիկան ամբողջովին կանգնած էր…»: Եկավ Սահակաշվիլին եւ մաքրեց Վրաստանը կոռուպցիայից, տնտեսական մեծ առաջընթաց եղավ:

Իսկ թե ինչո՞ւ վրացիները հրաժարվեցին Սահակաշվիլիից` հանուն Իվանիշվիլիի, եթե այդքան լավ վիճակ էր, պարոն Բոզոյանը բացատրում է նրանով, որ ռուսների հետ վատթարացած հարաբերությունների արդյունքում «կանգնած էր» ամբողջ Բորժոմիի տարածաշրջանը, քանի որ ռուսներն էին «Բորժոմիի» սպառողը, «կանգնած էր Կախեթիան, քանի որ վրացական գինիները չէին սպառվում», տուրիզմը չէր զարգանում, քանի որ վրացիները հասկանում էին, որ առանց «ռուսո տուրիստոյի» չեն կարող զարգանալ, ամբողջ Վրաստանը կանգնած էր…

Այսպիսի հակասական երկրից, ըստ Բոզոյանի, մենք, այնուամենայնիվ, «պետք է սովորենք, սովորելն ամոթ չէ»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031