Պարզվում է՝ ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանի աշխատասենյակը ԱԺ-ում 2 սենյականոց է՝ առանձին ընդունարանը չհաշված: Դրանցից մեկն աշխատասենյակն է՝ իր «խոլով», մյուսը՝ խոհանոցը, որտեղ տեղադրված է սառնարան, էլեկտրական թեյնիկ ու կենցաղային պարագաներ: Միայն նրա ընդունարանը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ողջ աշխատասենյակի չափ է:
Aravot.am-ը պարոն Մովսիսյանից հետաքրքրվեց, թե ինչու է իրեն 2 սենյակ հասել: Վերջինս պատասխանեց՝ «2-ը սպալնյաս ա»:
Ավելի ուշ պարզաբանումներ տալիս, երբ պարոն Մովսիսյանին խնդրեցինք թույլ տա լուսանկարել իր երկու «սպալնյաները»՝ նա պատասխանեց. «Եթե քարտուղարուհիս ստեղ ա, օգնականը ստեղ ա, դուք չե՞ք տեսնում, որ սպալնյա չի: Ես տանս մասին էի խոսում»:
Կարդացեք նաև
Մի քիչ հետո պարոն Մովսիսյանը վստահեցրեց, որ այդ երկու սենյակնրը իրենը չեն, մեկը Սամվել Ալեքսանյանինն է. «Ալեքսանյա՛ն Սամվել, արի: Ես ու Ալեքսանյանը մի սենյակում ենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ