«Կողմ եմ քվեարկել, որ հնարավորություն տանք էդ մարդը հանգիստ աշխատի, վսյո»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) այսպես մեկնաբանեց Վարդան Օսկանյանի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը: Մեր հարցին՝ այսինքն չհավատացիք Վարդան Օսկանյանին՝ նա պատասխանեց. «Կողմ ենք քվեարկել, որ էդ մարդը հանգիստ իրա քննության գործերը, իրա սկզբունքները առաջադիմի, հանգիստ աշխատի, որ խանգարող հանգամանքներ չլինի, վսյո»:
Հարցին՝ Դուք վտանգ չե՞ք տեսնում, որ հաջորդ անգամ ձեր նկատմամբ միջնորդություն կներկայացվի ԱԺ-ին՝ նա պատասխանեց. «Եթե բերի դատախազը, իմ հետ նման խնդիրներ կա՝ պաժալուստա, ես պատրաստ եմ իմ գործընկերներին ասեմ կողմ քվեարկեն: Կասեմ հնարովորություն տվեք, ես գնամ ու պաշտպանեմ իմ գոյությունը: Վտանգ չեմ տեսնում, կալանավորելու խնդիր էլ չեմ տեսնում այդտեղ»:
Հարցին՝ ձեր կարծիքով Վարդան Օսկանյանն այն մեծ ձո՞ւկն էր, որի մասին նախագահն ասում էր՝ Առաքել Մովսիսյանը պատասխանեց. «Խի մենք ծով ունե՞նք, որ ձուկ եք ման գալում»:
Կարդացեք նաև
Այդ պահին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մտավ ներս, իսկ Առաքել Մովսիսյանը սկսեց մեզ վտարել: Հարցին՝ պարո՛ն Ալեքսանյան, գուցե դուք պատասխանեք մեր հարցերին՝ նա պատասխանեց. «Ազիզ ջան, ես ստեղ հույր եմ եկել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ