Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը չի հավատում, որ Ռոբերտ Քոչարյանն է հայտարարության հեղինակը

Հոկտեմբեր 03,2012 13:20

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրի մասին տարածած հայտարարությանը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չի հավատում: Ըստ նրա, «նախադեպեր են հյուսվում, որ նախկին նախագահը որոշակի ժամանակ լռում է եւ ինչ-որ մի բան կարող էր ասել: Բայց հավաստի չի հայտարարության որակը, տեքստը: Նաեւ չեմ տեսնում երկրորդ նախագահի բնույթը հայտարարության մեջ»:

Հարցին՝ ըստ Ձեզ խորհրդարանը ինքնավարկաբեկվե՞ց դրանով, թե՞ չէ՝ նա պատասխանեց. «Նայած ով ինչպես կմտածի: Դա սկզբունքային է: Ի դեպ, ձեւավորվել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք: Որոշակի խնդիրներ են առաջանում պատգամավորների վերաբերյալ: Որեւէ դեպք չունենք, որ խորհրդարանը մտածի, որ քրեական գործերի համար միջոց դառնա: Մենք ունենք լիազորված մարմիններ, լիազորված մարմիններին պիտի հավատանք, որ խնդիրը թնջուկ չդառնա, ինչ որ պահի լուծումներ գտնի: Ես զարմանում եմ, որ անընդհատ կրկնվում է ԲՀԿ կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը: Այս դեպքում Վարդան Օսկանյանը պատգամավոր է, ինչպես մյուսները, այնպես էլ՝ նա»:

Հարցին՝ ի՞նչ պետք է ասեր Ռոբերտ Քոչարյանը, որ հավատայիք, որ դա ինքն է, իր բնույթն է՝ նա պատասխանեց. «Նախ, բառապաշարը մտածողության ձեւ է: Դա բնավորություն եւ երկրորդ նախագահ որպես գործիչ՝ չի համընկնում իրար: Ես աշխատել եմ Ռոբերտ Քոչարյանի հետ, բավականին լուրջ կարծիք ունեմ նրա նկատմամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031