Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեւոն Շիրինյան. Հայաստանի վերնախավը պետք է պատրաստ լինի իր վերահսկած բանտերում նստելու

Հոկտեմբեր 03,2012 11:56

Քաղաքական պատվե՞ր, թե՞ արդարության վերականգնում. Վարդան Օսկանյանի անվան շուրջ պտտվող մեղադրանքների մասին խոսելիս  քաղաքագետ Լեւոն Շիրինյանը այսօր «Երկու երես» ակումբում հետեւյալն ասաց. «Ասենք, թե քաղաքական պատվեր չէ՝ այդքան էլ այդպես չէ: Հայաստանում արդարությունը չի կայանում: Օպոզիցիա կոչվածը կազմակերպված չէ»:

Շիրինյանը խորհուրդ տվեց բոլոր չինովնիկներին՝ ազատազրկման վայրերը կարգի բերել, որովհետեւ, ըստ նրա, իրենք դեռ այնտեղ երկար են նստելու. «Հայաստանի վերնախավը պետք է պատրաստ լինի իր վերահսկած բանտերում նստելու եւ իր սարքած հիվանդանոցներում բուժվելու»: Պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե Օսկանյանի գործում կա՞ արդյոք Քոչարյանի գործոնը, քաղաքագետն ասաց. «Կարող է կա, կարող է չկա, բայց այն, որ Քոչարյանը ռեժիմի սյուներից մեկն է, դա հաստատ է»:

Անդրադառնալով Օսկանյանի դիրքերի թուլացմանը ու այն միտումներին, թե հնարավոր է դա  շոու է կամ ներքին համագործակցություն, Շիրինյանն ասաց. «Չենք հավատում, բայց Հայաստանի բիզնես աշխարհը ճաքել է»: Քաղաքագետի համոզմամբ՝ Օսկանյանի դեպքը նաեւ զգուշացում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, քանի որ չի բացառվում, որ հաջորդը կարող է հենց նա լինել:

Խոսելով նախագահական ընտրություններից եւ Քոչարյանի առաջադրվելու մասին, քաղաքագետն ասաց. «Ես ուզում եմ, որ նա առաջադրվի: Ավելի ճիշտ՝ նա պարտավոր է առաջադրվել: Հայաստանում մի տեսակ ավանդույթ է դարձել պաշտոնից նեղացած տուն գնալը, ինչը սխալ է»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031