Սեպտեմբերի 23-ին՝ ՏԻՄ ընտրությունների օրը Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում ինքնառաջադրմամբ գյուղապետի թեկնածու առաջադրված, ԲՀԿ անդամ 30-ամյա Վահրամ Շարոյանի կողմնակից երիտասարդները գործող գյուղապետ Վարդ Խաչատրյանի կողմնակիցներին, որպես հյուրասիրություն, 20 հատ «Մարս» կոնֆետ են հյուրասիրել, իրենք վայելելով 20 հատ «Սնիկերս»: Երբ Վարդ Խաչատրյանի կողմնակիցները հարցրել են այդ տարբերության մասին, Վահրամ Շարոյանի համախոհներն ասել են.
– Այս ընտրություններով ձեզ «մարս ենք անելու»:
Ընտրությունների արդյունքներով ՀՀԿ անդամ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Վարդ Խաչատրյանը ստացել է 211, ՀՀԿ անդամ Արամ Մովսեսյանը՝ 117, իսկ ԲՀԿ անդամ Վահրամ Շարոյանը՝ 295 ձայն: Հավելենք, որ Վարդ Խաչատրյանը նախկինում եղել է «Հզոր հայրենիք» կուսակցության անդամ:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ