Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատախազությունը ապօրինի անազատության մեջ է պահել քաղաքացուն

Հոկտեմբեր 03,2012 11:26

2011թ. հունվարի 21-ի առավոտյան ոստիկանության երկու աշխատակիցներ ՀՀ քաղաքացի Սամվել Սուվարյանին բերման են ենթարկել Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժին: Պատճառն այն էր, որ Ուկրաինայում Սուվարյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ դիտավորյալ սպանության փաստով, և Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից նա գտնվում էր հետախուզման մեջ։  Աամվել Սուվարյանը կալանքի տակ է մնացել  6 ամիս շարունակ, որի ընթացքում նրա կալանքի ժամկետը 4 անգամ  երկարացվել է՝ պատճառաբանելով, որ գլխավոր դատախազությունը սպասում է Ուկրաինայի դատախազության կողմից տվյալ գործով քրեական նյութերին: Վեց ամիս հետո կալանավորին բաց են թողելքրեական նյութերի բացակայության պատճառով:

Իրեն 6 ամիս անհիմն կալանքի տակ պահելու խնդրով Սամվել Սուվարյանը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին: Գործն ուսումնասիրելով` Պաշտպանը հայտնաբերել էրդատախազության կողմից իրականացված  մի քանի խախտումներ։
Այսպես, Արթիկի բաժնի աշխատակիցները Սուվարյանին ձերբակալել և բերման են ենթարկել  2011թ. հունվարի 21-ին, սակայն միայն հինգ օր հետո «Արթիկ» ՔԿՀ-ի ժամանակավոր պետի որոշմամբ Սուվարյանը ազատվել է կալանքից, այն դեպքում, երբ կալանքի որոշում առկա չի եղել: Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգիրքը որևէ դեպքում չի նախատեսում ձերբակալված անձին կասկածյալի կարգավիճակում 72 ժամից ավել անազատության մեջ պահելու հնարավորություն։
Բացի այդ, 2011թ. հուլիսի 1-ին Ուկրաինայի գլխավոր դատախազությունից ստացվել է գրություն, ըստ որի Ուկրաինայի դատախազությունը հայտնել է, որ գործի  ուսումնասիրությանարդյունքում բացակայում են Սամվել Սուվարյանի նկատմամբ քրեական հետապնդումը  ՀՀ իրավասու մարմիններին փոխանցելու  հիմքերը: Սակայն Սուվարյանին ազատ արձակելու մասին որոշումը կայացվել է միայն 2011թ. հուլիսի 14-ին՝ 14 օր անց։  

 

Պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031