Լրահոս
Օրվա լրահոսը

Զրույց 8-րդ. Ամոթխա՞ծ են արդյոք առյուծի սիրտ կերածները

Հոկտեմբեր 03,2012 11:28

«Մտերմիկ զրույցներ» շարքը բավականին տեւական ժամանակ չի արձագանքել իր ընթերցողների նամակներին, քանի որ համբերատար ուսումնասիրել է բոլոր նամակները հատիկ առ հատիկ եւ, եկել եզրակացության, որ իր ընթերցողները շատ բազմադեմ են, միմյանցից խիստ տարբեր եւ, հետեւաբար` պահանջներն էլ են տարբեր:

Մի պահ միայն մտածեցինք, թե չարժե շարունակել այս շարքը , քանի որ երիտասարդներն այսօր շատ ավելի խելոք են եւ շատ ավելի տեղեկացված եւ կողմնակի աչքի եւ կողմնակի խորհուրդների կարիք չունեն: Բայց` միայն մի պահ, քանի որ մեր նամակագիրների մեջ ճանաչեցինք մարդկանց, ովքեր ունեն իրենց հուզող հարցերի պատասխանները գտնելու կարիք եւ նրանց համար հաճելի է, երբ ներկայացնելով իրենց խնդիրը, պատասխաններ առաջարկելով՝ չենք բացահայտում իրենց իրական անունները:

Ուստի, այս անգամ կխոսենք ոչ թե մեկ կոնկրետ նամակի կամ նամակագրի մասին, այլ մի երեւույթի, որը բավակաին մեծ դաշտ է ընդգրկում:

Հարց` ինչո՞ւ են մարդիկ ձգտում (հիմնականում) անհայտ մնալով խոսել իրենց խնդիրների մասին: Հոգեբանության մեջ կա մի ձեւակորպում, որը կոչվում է անձի երկվություն: Իրականում մեզնից յուրաքանչյուրն իր եսով եւ իր անհատականությամբ ոչ թե մեկ այլ մի քանի (այսպես ձեւակերպենք) անձերից է բաղկացած:

Նկատել եք, որ միեւնույն մարդը բարի է եւ չար, մռայլ է եւ ժպտադեմ, շատախոս է եւ լռակյաց, մարդասպան է եւ հումանիստ, բարոյական է եւ շվայտ…, շարքը կարելի է շարունակել: Միեւնույն մարդու մեջ մենք տեսնում ենք տարբեր կերպարներ, եւ, սա բնական է: Մարդն ամենաբարդ ստեղծագործությունն է եւ, ասում են` ամենակատարյալը: Այս վերջինի մասին ինքս որոշ վերապահումներ ունեմ, բայց, որ մարդը բարդ ստեղծագործություն է, համամիտ եմ:

Այսպիսով` ինչու են մարդիկ ձգտում իրենց ներքին ապրումների մասին խոսելիս կեղծել՝ հայտարարելով, թե խոսքը ոչ թե իրենց, այլ իրենց լավ ծանոթի կամ ընկերոջ մասին է: Իմ կարծիքով, պատճառներից մեկը ներքին ամոթխածությունն է: Որքան էլ ձեզ հզոր կամ ուժեղ, անպարտելի կամ ահասարսուռ թվա մարդը, միշտ հիշեք`այդ մարդը եւս, ինչպես մեզանից ամեն մեկը` ամոթխած է: Այո, ամոթխած:Եվ սա այդ մարդկանց եւ, ընդհանրապես մարդու աքիլլեսյան գարշապարն է:

Ամոթխածությունը ժամանակ առ ժամանակ անհետ կորչում է, բայց, միայն ժամանակավորապես, եւ նորից ի հայտ է գալիս կյանքի ամենից կարեւոր եւ անսպասելի պահերին, օրինակ` երբ հզոր մեկը իրոք սիրահարվում է, կամ հանդիպում է իրենից ավելի հզոր մեկին: Պարտադիր չէ, որ այդ հզորությունը լինի ֆինանսական հնարավորությունների կամ ազդեցությունների ոլորտի տեսքով, ավելի շատ դա լինում է այն դեպքում, երբ տվյալ անհատը հանդիպում է իրենից մտքով եւ հոգով ավելի հզորին: Ինքը ամաչում է իր ապրած կյանքի համար, ամաչում է, որ լինելով այդքան խղճուկ (իր նոր ընկերոջ կամ ծանոթի համեմատությամբ) իրեն թույլ է տվել բաներ, որոնք չարժեր անել:Այս հոգեվիճակում հայտնվողներին հարկավոր է հոգեբանական աջակցություն, քանի որ անձի այս երկվությունը բավականին բարդ հետեւանքներով է հղի եւմ արդն աջակցության կարիք է զգալու :Թե ինչպես է հարկավոր օգնել այս հոգեվիճակում հայտնված անհատին` հաջորդ դասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031