«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսի ընկերուհին՝ իսրայելցի մոդել Բար Ռաֆաելին դրամ վաստակելու ինքնատիպ ձեւ է գտել: Ինտերնետում նա տեղադրել է մի տեսանյութ, որով դիտողներին առաջարկում է իրեն փող փոխանցել՝ էրոտիկ տեսահոլովակներ նկարահանելու համար: Մոդելը խոստանում է մի քանի սյուժե նկարահանել: Օրինակ, «սեքս՝ մեկ տղամարդու հետ», «սեքս՝ տարբեր դիրքերում», «սեքսի մի քանի ժամ» եւ այլն:
Նպատակին հասնելու համար Բարին անհրաժեշտ է $ 10 հազար: Ով կուղարկի $ 50, մոդելը խոստանում է տեսահոլովակից մեկ կադր՝ իր ստորագրությամբ: $ 200 փոխանցողին կթույլատրվի ներկա գտնվել նկարահանումներին եւ լուսանկարել: Իսկ նրանք, ովքեր կնվիրաբերեն $ 1000 եւ ավելի, կհավակնեն «այն տղայի» դերին, ում հետ Ռաֆաելին կնկարահանվի էրոտիկ տեսահոլովակներում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ