ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրահանգով աշխատանքից կազատվի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության ղեկավար Միշա Վանյանը: Այս մասին քիչ առաջ նախարարությունում հրահանգեց վարչապետը՝ հիմք ընդունելով վարչապետի վերահսկողական ծառայության ուսումնասիրության արդյունքները, ըստ որի բացահայտվել են համատարած կաշառակերության դեպքեր:
Մեզ հետ զրույցում Միշա Վանյանն ասաց, որ անակնկալ էր, որ իր ղեկավարած կառույցում նման ծավալի խախտումներ են գրանցվել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ