Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Զուրաբյանը ԵԽԽՎ-ում բարձրացրեց մարտի 1-ի և ՀՀ խորհրդարանական ընտրությունների կեղծիքների հարցերը

Հոկտեմբեր 03,2012 10:59

Լուսանկարը՝ Անի Գեւորգյանի

ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքների ժամանակ հայկական պատվիրակության անդամ, ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը, չնայած ժամանակի սղության պատճառով հոկտեմբերի 1-ին հնարավորություն չունեցավ ելույթ ունենալու, սակայն դրա տեքստը կցվել է նիստերի պաշտոնական արձանագրությանը:

Պարոն Զուրաբյանն իր այդ ելույթում հիշեցնում է, որ Հայաստանում ժողովրդավարության վիճակը տարիներ շարունակ գտնվել է ԵԽԽՎ-ի ուշադրության կենտրոնում: ԵԽԽՎ չորս բանաձևեր վկայակոչում են Հայաստանում քաղաքական ճգնաժամի մասին: Լ.Զուրաբյանը կրկին անդրադառնում է մարտի 1-ի դեպքերին՝ հիշեցնելով, որ 10 քաղաքացիներ զոհվեցին, հարյուրավոր անձինք վիրավորվեցին, 150 քաղաքական ակտիվիստներ կալակավորվեցին:

Լեւոն Զուրաբյանը ներկայացնում է այն մթնոլորտը, որում ձևավորվել էր իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը: Նա մանրամասնում է. «Երկխոսությունը ՀԱԿ-ի և իշխանության միջև սկսել է 2011-ի հուլիսի 18-ից, երբ հույս կար, որ Հայաստանը կրկին կվերադառնա դեպի ժողովրդավարական զարգացման ուղի: Սակայն այն, ինչ տեղի ունեցավ հետագայում, ցույց է տալիս, որ ՀՀ-ն կրկին ոտնակոխում է ավտորիտար կառավարման համակարգ, կիրառվում են բռնություններ, խախտվում մարդու իրավունքներն ու ազատությունները»:

Լ. Զուրաբյանը ԵԽԽՎ-ում բարձրացնում է ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների նկատմամբ տեղի ունեցած հետապնդումների հարցը, որն ավարտվեց վճռով, ըստ որի՝ Տիգրան Առաքելյանը դատապարտվեց վեց տարվա ազատազրկման, իսկ մյուս երեք ակտիվիստները դատապարտվեցին երեք տարվա ազատազրկման: Պարոն Զուրաբյանը նկատում է, որ ՀՀ-ն կրկին վերադառնում նախորդ տարի գոյություն ունեցող իրավիճակին:

ՀԱԿ անդամն անդրադառնում է նաև ՀՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրություններին՝ հայտարարելով, որ 500.000 մինչև 700. 000 ձայներ կեղծվել են, նաև ձայները գնվել են իշխող կոսւակցության կողմից:

Դառնալով Մարտի 1-ի մեղավորներին բացահայտելու գործում արդյունքների բացակայությանը՝ Լ. Զուրաբյանն իր ելույթում նշում է, թե դա ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունները ներգրավված են և մասնակից են այդ ամենին, հակառակ դեպքում արդար քննությունը կբացահայտեր նրանց կապվածությունը այդ ողերգությանը: Պարոն Զուրաբյանը կարծիք է հայտնում, թե հեռուստատեսությունը ՀՀ-ում շարունակում է մնալ նախագահական ապարատի հսկողության տակ՝ հակառակ բազմակարծություն ապահովելու կոչերին ու պահանջներին:

Ամփոփելով Լ. Զուրաբյանը հայտնում է, որ ներկայացնելով նշված իրականությունը ինքն ահազանգում է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովին մեկ անգամ ևս քննել իրավիճակը Հայաստանում և ձեռնարկել համապատասխան քայլեր նշված խնդիրների լուծման առումով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031