Սանկտ-Պետերբուրգում կայացած գործկոմի նիստում Ջիբրալթարի ֆուտբոլի ֆեդերացիային տրվել է ՈՒԵՖԱ-ի ժամանակավոր անդամակցության կարգավիճակ:
Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միությունը 2007 թվականին մերժել էր բրիտանական այս գաղութի՝ ՈՒԵՖԱ-ի մրցաշարերին միանալու խնդրանքը: Այն ժամանակ բանը հասել էր սպորտային արբիտրաժային դատարան, որն անցած տարի բավարարել էր այս թզուկ պետության հայցը: Ջիբրալթարի մշտական անդամակցության հարցը կքննարկվի եկող տարվա մայիսին Լոնդոնում կայանալիք ՈՒԵՖԱ-ի համաժողովում:
Ջիբրալթարի տարածքը 6,8 քկմ է, բնակչությունը՝ 30 հազար: Այս թզուկ պետության ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարերին կարող է մասնակցել հաջորդ փուլից, իսկ ակումբները իրավունք կունենան հանդես գալ եվրոպական ու միջազգային այլ մրցաշարերում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ