Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրովն ու Արտաշն անուշ քնի մեջ՝ օրորվում էին աթոռի վրա

Հոկտեմբեր 03,2012 10:33

Լուսանկարիչ Զորիկ Գալստյանը արզապես պոետ է դարձել ու ահա թե ինչպես է վերափոխել Իսկահակյանի «Աբու Լալա Մահարի» պոեմի հայտնի հատվածը.

Եվ դատախազը հայոց պետության, աղբյուրի նման մեղմ կարկաչելով.

Հանգիստ, միաչափ թվեց մեղքերը Օսկանյան տոհմից Վարդանի գործով։

Եվ դեմքը նրա, ինչպես ջեննեթի մատաղ փերիի կուրծքը՝ չքնաղ, լուսավառ,

Մերթ ամաչելով կարմիր էր թվում, եւ մերթ թրթռալով փայլում էր պայծառ։

Նիրհ էին մտել դեպուտատք բուրյան՝ ադամանդներով, շքեղ գինդերով.

Ծիածանաթեւ հավքերի նման գուրգուրում իրար քնքուշ մրմունջով։

Մեխակի բույրով Գալուստն էր շշնջում հեքիաթներն հազար ու մի գիշերվա,

Խոսրովն ու Արտաշն անուշ քնի մեջ՝ օրորվում էին աթոռի վրա։

Աղվանի ելույթին ունկն դնելով՝ Վարդանը միայն խոսում էր անձայն.

– Աշխարհն էլ ասես մի հեքիաթ լինի՝ անսկիզբ, անվերջ, հրաշք դյութական։

Եվ ո՞վ է հյուսել հեքիաթն այս վսեմ, հյուսել աստղերով, բյուր հրաշքներով։

Եվ ո՞վ է պատմում բյուր-բյուր ձեւերով՝ անդուլ ու անխոնջ, այսպես թովչանքով:

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031