Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում սեփական հարկի տակ Դոնեցկի «Շախտյորի» հետ ոչ-ոքի ավարտելուց հետո «Յուվենթուսի» գլխավոր մարզչի օգնական Մասիմո Կարերան ասել է. «Շախտյորը» ուժեղ թիմ է: Առաջին 20 րոպեներին մենք վախենում էինք հանքափորների թիմից: Դժվար էր խաղալ առանց մեր երկրպագուների աջակցության: Ստադիոնում մթնոլորտը տարօրինակ էր: Ոչ-ոքին, հավանաբար, հանդիպման իսկական պատկերն է: Առաջին խաղակեսում մենք շատ հնարավորություններ ունեինք, խաղավերջում՝ հյուրերը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ