Հոկտեմբերի 2-ին, ժամը 10.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի 55 շենքի 31-րդ բնակարանի տարեց բնակիչները վատառողջ են և չեն կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Բացելով բնակարանի դուռը` հրշեջ-փրկարարները հյուրասենյակում ու նախասրահում անօգնական վիճակում հայտնաբերել են 1929 թ. ծնված Շուշանիկ և 1934 թ. ծնված Ֆրունզե Տիգրանյաններին: Վերջիններիս տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:
Կարդացեք նաև
ԱԻՆ