Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. Ղարաբաղը չի կարող լինել կացնասպաններ ծնող երկրի կազմում

Հոկտեմբեր 03,2012 10:18

Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանն ասաց. «ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը Ստրասբուրգում հայտարարել է, որ «Ռամիլ Սաֆարովի գործը Ղարաբաղյան հակամարտության արդյունքն է» եւ որպեսզի նման բան չլինի, հարկավոր է լուծել Ղարաբաղյան հակամարտությունը: Նաև ավելացրել է, թե միտում է տեսնում` Սաֆարովի գործը օգտագործվում է բանակցային գործընթացը խոչընդոտելու, ստատուս-քվոն պահպանելու նպատակով, ինչն ուղղակի անընդունելի է: Այս տեղեկությունը ինձ բարկացրեց, բայց, բնավ չզարմացրեց քանի որ Ադրբեջանը տարիներ շարունակ փայլել է իր այսպես կոչված «դիվանագիտական գոհարներով» եւ իրականությունը 180 աստիճանով շրջելու տաղանդով, սակայն անգամ անզեն աչքով տեսանելի այս դեմագոգությունը պարզապես սրտխառոց է առաջացնում: Հուսով եմ, հոկտեմբերի 4-ին, արդեն լիագումար նիստերի դահլիճում սկսվող քննարկումների ժամանակ մերոնք արժանի հակահարված կտան այս ամենին:

Պարզապես ուզում եմ հիշեցնել պարոն Սեիդովին, որ բանակացային գործընթացին մեկ խանգարող կա իր պահվածքով եւ դա Ադրբեջանն է, միայն մեկ երկիր կա, որ խաղաղ բանակցությունների ամբողջ ընթացքում խոսում է ռազմատենչ բառապաշարով, հարստացնելով իր զինանոցը եւ դա Ադրբեջանն է, եւ միայն մեկ երկիր կա, որի դիպուկահարների եւ այլ սադրանքների պատճառով սահմանին զինվորներ են սպանվում: Եվ , վերջապես միայն մեկ երկիր կա, որ բանակցային պայմանավորվածությունները խախտում է եւ ձգձգում է հարցի լուծումը»:

Պատգամավորը հիշեցնելով ԱԺ-ում հայտնի քննարկումները, ասաց, որ մեզնից ոչ մեկը չի էլ մտածել, թե սաֆարովյան ոճրագործությունը կապ չունի ղարաբաղյան հարցի հետ, եւ մենք հենց այդ էլ ասում ենք` էթնիկ հողի վրա կատարված այդ ոճրագործությունը եւս մեկ անգամ ապացուցում է, որ անկախ Ղարաբաղը չի եղել եւ չի կարող լինել կացնասպաններ ծնող երկրի հետ: Եվ այսօր առավել քան երբեւէ դա հասկանալի է միջազգային կառույցների եւ եվրոպական երկրների համար: Ադրբեջանը պետք է ջանք գործադրի հասկանալու համար, առաջին հերթին ինքն իր դեմ դուրս եկավ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031