Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում «Յուվենթուսի» հետ արտագնա խաղում ոչ-ոքի (1:1) անելուց հետո հարազատ ակումբի պաշտոնական կայքին ասել է. «Թուրինցիների դաշտում ոչ-ոքին պետք չէ որպես հաջողություն գնահատել: Մենք բազմաթիվ պահեր ունեցանք, որոնք կարող էին մեզ հաղթանակ պարգեւել: «Շախտյորի» ամեն մի ֆուտբոլիստ հաղթելու համար արեց ամեն բան եւ մարզիչը գոհ է մեզանից: Սակայն չի կարելի ասել, թե հաշիվը մեզ լիովի բավարարեց: Սա ֆուտբոլ է: «Յուվենթուսը» մեզ ոչնչով չզարմացրեց եւ ես կարծում եմ, որ մենք ավելի լավ խաղացինք: Տեսնենք, թե ինչ կլինի պատասխան հանդիպումում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ