Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը Հովիկ Աբրահամյանին հայերեն է սովորեցնում. «Քաղաքական փուռը ուրիշ է, հաց թխելու փուռն ուրիշ է»

Հոկտեմբեր 02,2012 22:31

«Էդ փողոցային խոսքերին վե՛րջ տվեք: Ամո՛թ է, ձեզ չի սազում»,- այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այսպես դիտողություն արեց լրագրողներից մեկին, երբ վերջինս փորձում էր ճշտել` իսկապե՞ս անձեռնմխելիությունից զրկելով՝ փորձում են Վարդան Օսկանյանին «փուռը  տալ»: Այդ արտահայտությունն իր ելույթի ժամանակ ասել էր ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը:

Վերջինս մեզ հետ զրույցում հակադարձեց Հովիկ Աբրահամյանին՝ ակնարկելով, որ նրա քաշի չափ գիրք է գրել. «Հովիկ Աբրահամյանը չգիտի, որ քաղաքական դարձվածքաբանություն կա, որը ժարգոն չի: Քաղաքական լեքսիկոնում «փուռը տալը» ժարգոն չէ»: Մենք ճշտեցինք՝ այսինքն՝ Հովիկ Աբրահամյանը հայերենին լավ չի՞ տիրապետում, նա պատասխանեց. «Չէ, ես չեմ ասի, բայց ես  գտնում եմ, հակադարձում եմ, որ ինքս հայերեն շատ լավ գիտեմ, երեւի դուք չեք կասկածում: Իմ գրած գրքերը եւ հոդվածները կարող է մի քանի մարդ սենց դնեմ ու հետը կշռեմ: Եթե ես մի խոսք ասում եմ՝ հասկանում եմ ինչ եմ ասում: Կա դարձվածքաբանություն, որը շատ կոպիտ է, բայց քաղաքական տերմինալոգիայի մեջ տեղավորվում է: Այդ արտաքուստ է թվում, թե դա ժարգոն է: Ես կարող եմ միլիոն սինոնիմ բառեր օգտագործեմ հայերենից, որ սկի չգիտեն էլ այդ ինչ բան է  սինոնիմ բառերը, որը «փուռը տալուն» կփոխարինի: Բայց քաղաքական լեքսիկոնում ընդունված է կոպիտ դարձվածքաբանությունը բերել հարմարեցնել: Քաղաքական փուռը ուրիշ է, հաց թխելու փուռն ուրիշ է»:

Մեր հարցին՝ այսինքն կարծում եք՝ Հովիկ Աբրահամյանը հաց թխելո՞ւ փռի հետ էր, նա պատասխանեց. «Ես չգիտեմ: Հովիկ Աբրահամյանը համենայնդեպս ինձ չպիտի մեղադրեր: Ես միլիոն հատ ելույթ եմ ունեցել, ես նորմալ քաղաքական գործիչ եմ: Ես երբեք այդ ժարգոնով չեմ խոսել, չեմ էլ կարող խոսել: Եթե ես այնտեղ լինեի, շատ կտրուկ կպատասխանեի այդ հարցին: Եվ հիմա պատասխանում եմ: Ինձ համար նշանակություն չունի՝ ով է, երբ է, ինչ է: Համենայնդեպս,  կա մտավոր սեփականություն, որը չի կարելի համեմատել այլ սեփականության եւ սեփականատիրական բանի հետ: Գոնե այդ հարցում ես շատ հարուստ մարդ եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031