Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ մասին են երազում տարեցները

Հոկտեմբեր 02,2012 21:57

Տարեցների հիմնական զբաղմունքը կեսօրից հետո բակում  հավաքվելն ու  նարդի  խաղալն:  Յուաքանչյուր տարեց իր պատմությունն ունի: Երիտասարդ տարիների անծանոթներն այսօր կարծես ընկերներ են դարձել: Տարեցների խնդիրները շատ են, բայց տարիների փորձը նրանց լավատես է դարձրել: Այս տարիքում էլ ունեն իրենց ցանկություններն ու անկատար մնացած երազանքները.

 

«Ուզում եմ անհոգ ապրել »

Սեդա,  71տարեկան: «Այսօր ես շատ մտահոգ եմ ոչ թե իմ, այլ մեր երիտասարդների համար: Խելացի, հասկացող, հարգանքով երիտասարդներ շատ կան, բայց շատերը, ջահել-ջահել կանգնելով ֆինանսական խնդրի առաջ, հեռանում են երկրից: Ցանկությունս մեկն է, որ մեր երիտասարդներն ապահով լինեն, որ մենք էլ կարողանանք անհոգ ծերունական շրջանն ապրել, չմտածելով թե մեզանից հետո մեր երեխաներն ինչպես են ապրելու»:

«Ուզում եմ նպաստն ու թոշակը կոպեկներով չբարձրացնեն»

Գրետա, 74տարեկան: «Մեզ մոտ նպաստն ու թոշակը շատ ցածր է եւ ես որպես նպաստառու կամ թոշակառու` շատ վատ եմ զգում, երբ չեմ կարող այլեւս աշխատել, իսկ այդ գումարով էլ առանձնապես ոչինչ անել չեմ կարող: Ուզում եմ նպաստն ու թոշակը կոպեկներով չբարձրացնեն»:

«Տասը տարի էլ ապրեմ, էլ բան չեմ ուզի»

Ժենյա, 91տարեկան: «Սաղ կյանքս աշխատել եմ, որ հիմա էլ թողնեն կաշխատեմ: Էս աշխարհից բան չեմ ուզում, տասը տարի էլ ապրեմ, էլ բան չեմ ուզի: Ծոռ ունեմ, ծոռիս հարսնիքն էլ տենամ, գոհ ու շնորհակալ կլինեմ Աստծուց: Թող Աստված շատ չհամարի, 101տարի էլ ապրեմ, էլի գոհ եմ»:

«Կուզեի կյանքիս անիվը հետ պտտել »

Թամարա, 84տարեկան: «Շատ կցանկանայի նորից մանկանալ: Ծնողներիս հետ առավոտ ծեգին թութունի հանդ գնայինք` թութուն հավաքելու: Հետո հոգնեինք, նստեինք մարգի մեջ, ու հայրս ինձ աղբյուրն ուղարկեր ջուր բերելու, ես էլ վերցնեի շշերն ու վազքով դուրս գայի հսկայական դաշտից: Կուզեի կյանքիս անիվը հետ պտտել, որտեղ դեռ կենդանի կլինեին ծնողներս եւ ամուսինս: Ավաղ, սրանք ընդամենը երազանքներ են, որոնք երբեք էլ իրականություն դառնալ չեն կարող»:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031