Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի նկատմամբ հարկային նոր խնդիրնե՞ր են ծագելու

Հոկտեմբեր 02,2012 21:52

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի համոզմամբ,  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին այցելությունները տարբեր գերատեսչություններ միայն իր PR-ն անելու համար չէ: «Փող չկա, վարկերը չեն տալիս: Հայաստանի վիճակը ֆինանսական մասով ծանր է: Խորհրդակցություններ է անում՝ ասում է բյուջեի փողը մի գողացեք, վիճակն, իսկապես վատ է:  Բոլոր ծախսատար ճյուղերում ասում են` մի գողացեք, եթե այսպես շարունակվի փողերը  չեն հերիքելու: Բայց 4 տարի հետո պետք չէր այս մասին հիշել, այլ  հենց սկզբից:  Ինչո՞ւ է  Սերժ Սարգսյանն ակտիվացել միայն հիմա՝ ընտրություններից առաջ», -ասաց  պարոն Կարապետյանը՝ շարունակելով,-  «Նախագահը հայտարարում էր գլխից պիտի բռնենք, բայց ինքը խոսում էր իր դեմ:  Համակարգի գլխավոր դերակատարը ինքն  է, ու գլխից պետք է սկսեին հենց իրենից: Գերատեսչությունների մակարդակով գուցե ինչ-որ մասով հասկանալի  է դառնում, որ գլխից բռնել ասելով նկատի ուներ՝  հասեք մինչեւ նախարարներ, բայց ո՞ր նախարարներ:  Իմ տեսակետից մինչեւ այն նախարարների, որոնք «Բարգավաճ Հայաստանի» պատասխանատուներն են եղել ժամանակին: Խաչիկյանին էլ բերեցին, որ հավասարակշռությունը պահպանեն՝ մերոնք-ձերոնք: Արդեն ակնհայտ է, որ  շուտով ԲՀԿ-ի նկատմամբ հարկային խնդիրներ էլ են ծագելու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031