Այսօր ԱԺ-ում Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության ողջ քվեարկության ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խիստ լարված հեռախոսազանգեր էր կատարում:
Պարբերաբար ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից ճշտելով, թե ՀՀԿ-ականներից ովքեր են եկել, ովքեր՝ ոչ, տեղում զանգահարում էր ու, այսպես ասած, «բերման ենթարկում» քվեարկելու: «Թուուուու՜, անհասանելի ա»,- ասաց Գալուստ Սահակյանը` չքվեարկած պատգամավորներից մեկին զանգելիս:
ԱԺ միջանցքում քվեարկության ժամանակ Գալուստ Սահակյանին էին մոտենում ՀՀԿ պատգամավորներ, օրինակ՝ Խոսրով Հարությունյանը եւ «զեկուցում», թե ինչ վիճակ է, քանի հոգի մնաց, քանիսն են քվեարկել:
Ավելին՝ երբ Գալուստ Գրիգորիչին տեղեկացրին, որ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը չնայած մասնակցել է քվեարկությանը, բայց չի ստորագրել, վերջինս հորդորեց արագ գտնել Ռազմիկին: Ավելի ուշ՝ (տեսանյութում հենց այդ պահն է) Ռազմիկ Զոհրաբյանը եկավ Գալուստ Սահակյանի մոտ՝ բացատրություններ տալու, թե ինչպես ստացվեց, որ «չեպե» թողեց. «Մի տեղ ստորագրել էի, մյուս տեղը մոռացել էի, թե չէ ես մասնակցել էի քվեարկությանը»,- արդարացավ պարոն Զոհրաբյանը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ