Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի բրոնզաձույլ, մարդաբոյ արձանի հայտնվելը Մեխիկոյի գլխավոր զբոսայգում զայրացրել է մեքսիկացիներին: Այս մասին հայտնում է «Ֆրանս պրես» լրատվական գործակալությունը:
Գործակալությունը հետաքրքվում է, թե ինչու է կովկասյան ավտորիտար առաջնորդի արձանը կանգնեցվել Մեքսիկայի երկուհարյուրամյա հուշարձանի և Մահաթմա Գանդիի արձանի տեսադաշտում:
Գործակալությունը գրում է, որ պարզվել է՝ Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է տվել Մեքսիկային` զբոսայգին վերանորոգելու համար:
«Ֆրանս պրես»-ը գրում է, որ չնայած Ադրբեջանի մեծահոգությանը, բողոքարարները պնդում են, որ մեկն, ով իշխել է շատ հեռու գտնվող մի երկրում ու իշխել է չափազանց ծանր ձեռքով, չպիտի գտնվի Մեքսիկայի և այլազգի հերոսների արձանների շրջակայքում:
Կարդացեք նաև