Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ հայտարարությունների ժամին պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությունը

Հոկտեմբեր 02,2012 19:59

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Հարգելի Ազգային Ժողովի նախագահ,

Հարգելի գործընկերներ,

2011 թվականի մայիսի 26-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «2008 թվականի Հունվարի 1-ի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքը:

Սույն օրենքի սխալ կիրառման արդյունքում պետական լիազոր մարմինը,  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը, անհատ ձեռներեցների և այլ կազմակերպությունների հետ միասին լուծարել է նաև մեկ տասնյակից ավել Հասարակական Կազմակերպությունների, որը ՀՀ սահմանադրության 28-րդ հոդվածի ակնհայտ խախտում է:

Ինձ են դիմել մի շարք հասարակական կազմակերպություններ խնդրելով այս հարցը ԱԺ-ում բարձրացնել և պաշտպանել իրենց շահերը: Այս կազմակերպություններից են` «Թռիչք», «Լոռու զարգացման կենտրոն», «Անվտանգ մանկություն», «Առողջ կյանք», «Երիտասարդական ալիք», «Բանալի», «Ապոլոն», «ԱՌՈՂՋ ԼՈՌԻ», «’Վանաձորի առողջ հասարակություն», «Թագավորանիստ կրթամշակութային բարեգործական կենտրոն», «Անաղարտ Լոռի», «Մանչուկ», «Խուլերի կրթամշակութային կենտրոն» և բազմաթիվ այլ ՀԿ-ներ:

ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի այլ անձանց հետ միավորումներ կազմելու, այդ թվում՝ արհեստակցական միություններ կազմելու և դրանց անդամագրվելու իրավունք: Միավորումների գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել միայն օրենքով նախատեսված դեպքերում՝ դատական կարգով:

Ավելին, նշված գործողությամբ պետական լիազորված մարմինը խախտել է նաև «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ կազմակերպության հարկադիր լուծարման մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` պետական լիազորված մարմնի պահանջով և միայն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

Այսպիսով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից պահանջում եմ վերանայել Օրենքի կիրարկման անօրինական պրակտիկան և անվավեր ճանաչել Հասարակական կազմակերպությունների լուծարման մասին որոշումը` հանելով լուծարված կազմակերպությունների անունները լուծարված կազմակերպությունների ցանկից:

 

ՀՀ ԱԺ պատգամավոր

Էդմոն Մարուքյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031