Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական շարժումները իշխանությունը գրավելու հավակնություն չունեն». Գայանե Շագոյան

Հոկտեմբեր 02,2012 19:14

Ըստ անտրոպոլոգ Գայանե Շագոյանի՝ Հայաստանում քաղաքացիական շարժումների դրսեւորման ձեւերը բնութագրելիս կարելի է ասել հետեւյալը. «Դա ինչ-որ առանձին քաղաքացիների խմբային հետաքրքրություններ պաշտպանելու դրսեւորում է, որը կարող է տարբեր ձեւաչափերով լինել, օրինակ հանրային բողոքի տեսքով, ինստիտուցիոնալ եւ այլն: Կարծում եմ, այն հարցերը, որոնք չեն ուղղվում քաղաքական գործունեության մեջ,  հաճախ դառնում են առիթ  քաղաքացիական շարժումների համար»:

Շագոյանի ձեւակերպմամբ՝քաղաքացիական շարժման տեսք են ստանում նույնիսկ մասնագիտական խմբերի ձեւավորումները, օրինակ վարորդների, առեւտրականների բողոքները, այսինքն՝ այն դեպքերը, երբ իրավունքներ են խախտվում:

Ինչ վերաբերվում է հարցին, թե քաղաքացիական շարժումները որքանո՞վ են քաղաքական, կամ՝ քաղաքակա՞ն են արդյոք նրանք, ապա Շագոյանը գտնում է. «Համենայնդեպս  քաղաքացիական շարժումների գործունեություններն այսպես, թե այնպես ուղղված են քաղաքականության վրա ազդելուն, բայց քաղաքացիական շարժումները տարբերվում են քաղաքական ուժերից իրենց կազմակերպվածության առումով, չունեն հավակնություն իշխանությունը գրավելու եւ գտնվում են ընդդիմության եւ ոչ ընդդիմության արանքում, եւ իրենք իրենց ներկայացնում են որպես երրորդ ուժ: Սա նաեւ խոսում է այն միտումների մասին, թե ինչ կարող են այս շարժումները դրսեւորել հետագայում: Դա այն է, որ քաղաքացիական շարժումների ընկերքում, կարող են ձեւավորվել առաջնորդներ, որոնք էլ հետագայում կարող են այդ քաղաքացիական ռեսուրսը վերածել քաղաքական կապիտալի եւ այն օգտագործել, ինչպես դա օրինակ եղավ Գյումրիում, նկատի ունեմ Լեւոն Բարսեղյանի դեպքը, որը դարձավ ընդդիմադիր, բայց սիստեմային ուժ, ընտրվեց ավագանի եւ համակարգում հանդես է գալիս իբրեւ ընդդիմադիր ուժ ներկայացնող մեկը»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031