«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը հերքում է Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությունը, թե խորհրդարանի ընտրություններից հետո երկու ուժերի առաջնորդները պետք է հրաժարվեին մանդատից:
«Նման քննարկում չի եղել, նման վարչության որոշում չի եղել։ Նման պայմանավորվածություն նույնպես չի եղել»,- «Ա1+»-ին ասաց նա։
Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հայտարարությունն է պատճառը, թե ոչ, սակայն Անուշ Սեդրակյանը չի բացառում, որ երկու ուժերը միմյանցից անկախ գործունեություն վարեն. «Մեր կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն այժմ դրսում է, և արդեն քանի անգամ նրա դրսում գտնվելու հետ մեկտեղ նրա մեջքի հետևում արվում են որոշակի հայտարարություններ»,- ասաց նա։
Արդյոք տիկին Սեդրակյանի խոսքից կարելի՞ է ենթադրել, որ 2013թ. նախագահի ընտրություններին «Ազատ դեմոկրատներն» ու «Ժառանգսւթյունը» կմասնակցեն առանձին թեկնածուներով:
Մանրամասները կարդացեք այստեղ: