Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական հասարակություն ասվածը միֆ է». Տիգրան Քոչարյան

Հոկտեմբեր 02,2012 18:16

Այսօր Կովկասի ինստիտուտում կայացած «Նոր քաղաքացիական շարժումներ Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ բլոգեր Տիգրան Քոչարյանը հետեւյալն ասաց. «Իմ կարծիքով քաղաքացիական հասարակություն ասվածը միֆ է: Ինձ ընդհանրապես պարզ չէ, թե ինչ է նշանակում քաղաքացիական հասարակությունը: Դա քաղաքացիների հասարակություն է, թե ինչ: Մարդիկ շատ են սիրում խոսել ժողովրդի ազգի անունից: Ես էլ ժողովրդի մի մասնիկն եմ, բայց… Մարտի 1-ին էլ ժողովրդին ջարդեցին սպանեցին, խոսեցին… ժողովուրդը: Այստեղ խնդիր կա, պետք է շատ զգույշ աշխատել»:

Քոչարյանը նշեց նաեւ, որ հաճախ շոշափվում է քաղաքացիական շարժումների գրանտակեր լինելու հարցը: Ըստ նրա՝ Հայաստանում, այո, գրանտներ մտնում են մսխելու համար, հիմնականում ոչ մի աշխատանք չի արվում, բայց՝ «չեմ ուզում ոչ մեկի հացին վայիս լինել»:

Ներկայիս քաղաքացիական շարժումներում, ըստ Քոչարյանի, հիմնականում նույն մարդիկ են. «Նույն դեմքերին տեսնում ես ամենուր, նրանք բանակի խնդիրներից մինչեւ հանքեր են հասնում. նույն դեմքերը հոգնեցնում են: Անընդհատ նույն անուններն ես լսում: Ոլորտը կարծես թե բաժանված է մի քանի հոգու միջեւ: Enjoy-ական մինի օլիգարխիկ վիճակ է: Գյումրիում Լեւոն Բարսեղյան անունն է, Վանաձորում՝ Արթուր Սաքունց եւ այլն»,- նշեց բլոգերը հավելելով, որ շատ դեպքերում ակտիվությունը ցուցաբերվում է այնտեղ որտեղ PR-ը լավ է արվում, այսինքն՝ լրատվամիջոցները շատ են անդրադառնում:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031