Արարատում բակերն ու փողոցները կիսաքանդ են. կարճատեւ շրջայցն անգամ բավական է` հասկանալու համար, որ համայնքի պատասխանատուները կամ չեն բարեկարգում, կամ ավարտին չեն հասցնում բարեկարգումը:
Չնայած Արարատի քաղաքապետարանի սոցիալական ծառայության տարածքային բաժնի մասնագետ Մարիամ Սարգսյանը վստահեցնում է, որ վերջին տարիներին փողոցները բավականին նորոգ և լուսավոր են դարձել : Լուսանկարները, սակայն, փաստում են ճիշտ հակառակը:
Սարգսյանի խոսքով` փողոցների վիճակը բարեկարգ է համեմատության մեջ: «Եթե մի քանի տարի առաջ Արարատում եղած լինեիք ու տեսնեիք փողոցների նախկին վիճակը, այսօրվա ձեր զարմանքն ու հարցը չէր լինի»,-ասում է նա:
Քաղաքապետարանում վստահեցնում են, որ բարեկարգումը շարունակական է լինելու, ծրագրով նաեւ ասֆալտապատում է նախատեսված:
Արփինե Արզումանյան՝ (mynews.am)