Լրահոս
Օրվա լրահոսը

Ն. Գոգոլի անվ. թիվ 35 դպրոցի սաներն այսօր մասնակցել են մշակութային ժառանգության վերբերյալ թեմատիկ սեմինարների և խոստովանել են, որ Էրեբունի ամրոցն իրենց ամենամոտ ժառանգությունն է

Հոկտեմբեր 02,2012 17:18

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում դպրոցականների համար անցկացվող թեմատիկ սեմինարի շրջանակում այսօր` 2012թ. հոկտեմբերի 2-ին, արգելոց-թանգարանում էին Էրեբունի վարչական շրջանի Ն. Գոգոլի անվ. թիվ 35 դպրոցի աշակերտները` պատմության ուսուցչուհի  Մ. Գյումրյանի ուղեկցությամբ:

Առաջին սեմինարը, որը վերաբերում էր մշակութային ժառանգության հասկացություններին և այն միջազգային համաձայնագրերին, որոնց օգնությամբ պահպանվում են համայն մարդկության կողմից ստեղծված մշակութային արժեքները, առաջացրել է մեծ հետաքրքրություն, և սեմինարավարը  հարկադրված է եղել նախատեսվածից երկար մեկնաբանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության պահպանության կոնվենցիան: Դպրոցականները հետաքրքրվել են, թե արդյո՞ք Ադրբեջանը ստորագրել է այդ կոնվենցիան և ինչու որևէ պատասխանատվություն չի կրել Ջուղայի պատմական գերեզմանոցի ոչնչացման համար: Նրանց հատկապես հետաքրքրել է, թե ինչպես է որևէ շինություն հուշարձան համարվում, և ով է այդ որոշումը կայացնում: Նրանք առաջարկել են խստացնել միջազգային համաձայնագրերը, որպեսզի ոչ մի ժողովուրդ վնաս չպատճառի մեկ այլ ժողովրդի հուշարձաններին:

Էրեբունի ամրոցին նվիրված թեմատիկ սեմինարի ընթացքում երեխաները խնդրել են բացատրել, թե ինչպես են վերականգնվում և ամբողջանում հնագիտական իրերը: Արգելոց-թանգարանում նոր բացված «Էրեբունին երեկ և այսօր» ժամանակավոր ցուցահանդեսի սրահում  վերականգնող Տիգրան Զաքյանը կոնկրետ ցուցանմուշների օրինակների վրա պատասխանել է դպրոցականների հարցերին: Սեմինարի ավարտին երեխաները խոստովանել են, որ թեև իրենք բնակվում են ամրոցի հարևանությամբ, և Էրեբունին իրենց ամենամոտ ժառանգությունն է, սակայն այսօր ավելի խորությամբ հասկացան հուշարձանի մշակութային նշանակությունը և այն պահպանելու կարևորությունը:

Սեմինարը նախապատրաստվել է Արևելյան գործընկերության «Մշակույթ» ծրագրի շրջանակում իրականացվող «Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման» նախագծի շրջանակում` «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հասարակական կազմակերպության և նախագծի մասնակցային գործընկեր «Էրեբունի» արգելոց-թանգարանի կողմից` ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությամբ: Նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Նախագիծն իրականացվում է Վրաստանում (ԻԿՕՄՕՍ/Վրաստան, գլխավոր գործընկեր), Հայաստանում (ԻԿՕՄՕՍ/Հայաստան, գործընկեր) և Ուկրաինայում (ՙArchitectura I Prestizh՚, գործընկեր):

 

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031