Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. «Վրաստանի տարոսը մեր երկրին»

Հոկտեմբեր 02,2012 16:49

Մեկնաբանելով Վրաստանի խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակը՝ քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այսօր Վրաստանը «կարեւորագույն պատմական քննություն հանձնեց»: Ըստ պարոն Շահնազարյանի . «Դա առաջին հերթին նշանակում է, որ Վրաստանում կշարունակվեն բարեփոխումները, այդ թվում՝ նաեւ ժողովրդավարական բարեփոխումները: Լուրջ հնարավորություն է ստեղծվում Վրաստանի համար՝ հաստատել անշրջելի ժողովրդավարություն: Ընդդիմությունը ընտրությունների միջոցով եկավ իշխանության: Վրաստանի նոր սահմանադրությամբ, ամենաբարձր պաշտոնը վարչապետի պաշտոնն է, որին խորհրդարանն է նշանակում: Դա չափազանց կարեւոր է տարածաշրջանի համար, դա, ցավոք սրտի, առաջին դեպքն էր տարածաշրջանի 3 պետությունների նորանկախ պատմության մեջ, երբ իշխանությունը փոխվում է ընտրությունների միջոցով: Եվ սա ամենակարեւորն է»:

Հայաստանում առաջիկայում հնարավոր համարո՞ւմ է նման փոփոխություն, պարոն Շահնազարյանն ասաց. «Տարոսը մեզ բոլորիս: Որ նման ժողովրդավարական ձեւով իշխանություն է նաեւ ձեւավորվելու Հայաստանում, մենք ուղղակի դրան դատապարտված ենք, ե՞րբ դա կլինի` այլ հարց է: Դատելով այսօրվա գործընթացներից, կարծում եմ՝ Հայաստանին շատ լուրջ փորձություններ ու ցնցումներ է սպասվում մոտ ապագայում»:

Ինչ վերաբերում է վրացական ընդդիմության հաղթանակում Ռուսաստանի դերակատարությանը, ապա Դավիթ Շահնազարյանն այն կարծիքին էր, որ

Վրաստանի հասարակությունը այդ անշրջելիության կետը վաղուց հաղթահարել է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031