Աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը պատրաստվում է դեկտեմբերի 17-ին ժամանել Երևան: Առիթը Մոսկվա կինոթատրոնում դեկտեմբերի 18-ին կայանալիք «Շնորհավոր Նոր տարին, մայրիկներ» (С новым годом, Мамы!) ֆիլմի պրեմիերան է, որում Ալեն Դելոնից բացի՝ նկարահանվել են նաև այնսպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են՝ Պավել Վոլյան, Իրինա Ռոզանովան, Գարիկ Խառլամովը, Ելիզավետա Բոյարսկայան, Կոնստանտին Կրյուկովը և ուրիշներ. նրանք բոլորն էլ այդ օրը կլինեն Երևանում: Ֆիլմի տևողությունը 80 րոպե է, այն դիտելու հնարավորություն կունենանք դեկտեմբերի 27-ից:
«С новым годом, Мамы» ֆիլմի ռեժիսորներն են հայազգի հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը, Ղեւոնդ Անդրեսյանը,Գեւորգի Մալկովը: Պրոդյուսեր Վալերի Սաարյանի խոսքով` «С новым годом, Мамы» ֆիլմը ռուսական ֆիլմ է, սակայն կարելի է ասել` կիսահայկական, քանի որ գաղափարը հայկական է եւ դրանում մեծ մասնակցություն են ունեցել հայերը:
Տիգրանուհի Թասլակյան