Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վիկտոր Համբարձումյանի հետնորդները» գրքի շնորհանդեսը

Հոկտեմբեր 02,2012 16:41

Գրատպության 500 ամյակի առթիվ  այսօր կայացավ Ռոբերտ Սարգսյանի հեղինակած «Վիկտոր Համբարձումյանի հետնորդները» գրքի շնորհանդեսը՝ աշխարհում մեծ հռչակ վայելող հայ օլիմպիականների նվաճումների, 10 տարվա ընթացքում աստղագիտության ոլորտում նոբելյան մրցանակի արժանացած գիտնականների, ինչպես նաեւ Համբարձումյանի անվան մրցանակին արժանացած աստղագետների մասին:

Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանի վարժարանի տնօրեն, աստղագետ Ռոբերտ Սարգսյանի խոսքով՝ երեխաները ուզեն, թե չուզեն, պետք է սիրեն մեր երկիրն ու աստղագիտությունը.

«Համբարձումյանի մահից հետո մտորումների մեջ ընկա եւ որոշեցի իմ հնարավորությունների սահմանում, աստղաֆիզիկա առարկան Հայաստանում զարգացնել: Գրքում ներկայացված է 32 օլիմպիականների մասին տեղեկատվություն, որոնցից  25-ը մեդալակիրներ են՝ 8 ոսկե,  4 արծաթ, 13 բրոնզ: Հայտնաբերեցի նոր մեդալակիրներ եւ գործը գործ բերեց: Իմ ցանկությունն էր, որ Համբարձումյանական գաղափարները լայն տարածում գտնեն, որպեսզի կարողանան երիտասարդությանը կոչ անել դեպի աստղագիտություն»:  Աստղագետը պլանավորել է տպագրել եւս մեկ գիրք, որը կկոչի «Համբարձումյանը Համբարձումյանի մասին»:

Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը գրել է գրքի  առաջաբանը, նա չափազանց մեծ նվիրումով է մոտեցել այդ գործին.

«Գիրքը շնորհակալ աշխատանք է միջազգային օլիմպիադաներում մեր հաղթողների, ինչպես նաեւ Հայաստանում օլիմպիական շարժման եւ աստղագիտական օլիմպիադաների կայացման ու հաջողության մեջ մեծ աշխատանք կատարած մեր աստղագետների վաստակը գնահատելու տեսանկյունից»:

Գիտաշխատողի պնդմամբ  գիտությունը բարոյական եւ ֆիզիկական մաշվածության մեջ է. «Գիտնականների դերը մեծ է գիտության մասսայականացման համար, մարդիկ պետք է ճանաչեն հայ գիտնականներին, միայն այդպիսով կկարողանանք  հարգանքի բերել: Մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում: Մեր տաղանդը մեր ուղեղում է»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031