Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային ֆոնդը ռեկորդային է լինելու «Մեծ սաղավարտի» անցկացման պատմության մեջ: Եկող տարի պրոֆեսիոնալ թենիսիստները հունվարի 14-37-ը Մելբուռնի կորտերում պայքարելու են $ 31 միլիոն ընդհանուր մրցանակային ֆունդի համար: Այս մասին հայտարարել է Ավստրալիայի թենիսի ֆեդերացիայի նախագահ Սթիվ Վուդը:
Կարծիք կա, որ կազմակերպիչները հարկադրված են այդ քայլին գնացել, քանի որ դեռ օգոստոսին Ավստրալիայի լրատվամիջոցները գուժել էին, թե պրոֆեսիոնալ թենիսիստները մրցանակային փոքր ֆոնդի պատճառով որոշել են բոյկոտել «Australian Open»-ը եւ նույն ժամանակամիջոցում այլընտրանքային մրցաշար կազմակերպել Դուբայում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ