«Թի Վի Էս մեդիա» լրատվականը հայտնում է, որ Յարոսլավլի մարզի իրավապահները ապօրինի շրջանառությունից բռնագրավել են 25 հատ կեղծ 5000 ռուբլիանոց թղթադրամ: Ոստիկանությունը հիմքեր ունի ենթադրելու, որ նման փողի շրջանառությունը հնարավոր է եղած լինի նաև երկրի այլ մասերում, այդ թվում՝ Ամուրի մարզում:
Հանցագործության մեջ կասկածվում է երկու տղամարդ:
Կարդացեք նաև
Առաջինի նկարագիրն է՝ կովկասյան արտաքին, 30-40 տարեկան, 170-180 սմ հասակ, ամրակազմ մարմին ունի, ճաղատ է: Եղել է սև գույնի սպորտային կոշիկներով և նույն գույնի մարզական հագուստով, վրան գրված՝ «Armenia»:
Երկրորդ կասկածյալը 25-30 տարեկան է, սլավոնական արտաքինով: