Այս տարվա հունվարին «Առավոտին» տված «Ես հավ չեմ, որ ինձ ծեծեն» վերնագրով հարցազրույցում պրոդյուսեր Լեւոն Աբրահամյանը խոսել էր ոչ միայն Հայաստանից հեռանալու, այլեւ «ՀայՖեստ» փառատոնի մասին, որի ակունքներում նաեւ ինքն էր: «Արթուրը (Ղուկասյան- Գ. Հ.) մի քիչ անհասկանալի սկսեց ամեն ինչ առանց ինձ անել: Պատճառն այն է, որ ես գնացի երկրից, եւ ինքը շարունակեց փառատոնը, բայց ես հիմնադիրն էի, նա պարտավոր էր ինձ տեղյակ պահել, պատմել, սակայն նման բաներ իր կողմից չտեսա»,- մեր թերթին ասել էր պրոդյուսերը:
Aravot.am-ը «ՀայՖեստ» փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանին խնդրեց մեկնաբանել Լեւոն Աբրահամյանի ասածը:
«Ես իրեն չեմ տեսել 6 տարի…Ճիշտ է՝ մենք միասին ենք սկսել փառատոնը, բայց գաղափարը եւ ամեն ինչն իմն է եղել, իսկ Լեւոն Աբրահամյանը որպես պրոդյուսեր միշտ օգնել է փող ճարելով, լիքը ռեսուրսներով: Բայց թատրոնից ու առավել ես փառատոնից նա բան չի հասկանում, թեեւ շատ լավ ու яркий տղա է:»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ