«Գլենդել նյուզ փրես» թերթը գրում է, որ վերջերս Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը և պետդեպարտամենտը հիմարություն արեցին, ինչից տուժեց ԱՄՆ-ի կառավարության վարկը: Վերջին շաբաթներին հակաիսլամական սիրողական ֆիլմի պատճառով հակաամերիկյան ցույցեր էին ողջ մուսուլմանական աշխարհում: Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը առաջինն էր, որ քրիստոնյա երկրում գտնվող Ամերիկայի քաղաքացիներին անվտանգության միջոցներ ձեռնարկելու և զգոնության կոչ էր արել, մինչդեռ Ադրբեջանում և այլ մուսուլմանական երկրներում նման բան տեղի չունեցավ:
Թերթը գրում է, որ այս դեպքը շփոթեցրեց և՛ ամերիկահայերին, և՛ Հայաստանում գտնվողներին, որովհետև Հայաստանում երբեք հակաամերիկյան միջոցառում տեղի չէր ունեցել, դեռ ավելին՝ Հայաստանը ամենահյուրընկալ երկրներից է ԱՄՆ-ի համար:
Հրապարակման հեղինակը եզրակացնում է, որ կամ Հայաստանում գտնվող ամերիկյան անձակազմի համար լրիվ մեկ է երկիրը, որտեղ իրենք նստած են, ու Հայաստանը չեն կարողանում տարբերել մուսուլմանական երկրից, կամ էլ ունեն քաղաքական գաղտնի ծրագիր:
Կարդացեք նաև