Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փառատոնի կազմակերպիչ. Շան լափը կլցնեմ էդ մաքսայինի գլխին

Հոկտեմբեր 02,2012 15:42

Այսօր ճապոնական «Դադադադան տենկոյի» պարային ներկայացմամբ կբացվի 10-րդ «ՀայՖեստ» միջազգային փառատոնը, որը թատերականից վերածվել է կատարողական արվեստների փառատոնի: Կարգախոսն է՝ «Երբեք բաց մի թող»:

Փառատոնը հյուրընկալել է 25 թատերական ու պարային խմբեր՝ 18 երկրից, արտասահմանյան ներկայացումների մուտքն էլ անվճար է:

«ՀայՖեստի» հիմնադիր եւ նախագահ Արթուր Ղուկասյանը Aravot.am-ի հետ զրույցում փաստեց, որ իրենք ստեղծման օրվանից միշտ նոր բաներ են բերել Հայաստան, որովհետեւ փառատոնը պիտի ծռի, զարգացնի եւ բացի հորիզոնը, իսկ եթե այն բերում է այնպիսի ներկայացումներ, ինչ տարվա ընթացքում անում է խաղարկային թատրոնը, ուրեմն արածդ գործը ոչ մեկի պետք չէ:

Ասում է՝ մուտքն ազատ լինելը հաճելի նորույթ է, բայց մտավախություն ունեն. «Բա որ հանկարծ սպարտիվկով ներս մտնեն՝ ասեն բարեւ ձեզ»: Հետո էլ հույս է հայտնում, որ «քյառթու մասսա» չի գա: Ղուկասյանը մի մտավախություն էլ ունի, բացման ներկայացման դեկորները, ավելի շուտ թմբուկները «պատանդված» են մաքսատանը. «Հուսով եմ մինչեւ ներկայացման սկսվելը թմբուկները բաց կթողնեն, այլապես բոլոր կամերաների առաջ շան լափը կլցնեմ էդ մաքսայինի գլխին, ախր նախագահի աջակցությամբ իրականացվող փառատոն է»:

Ղուկասյանը հավելեց, որ հունգարացիները չեն եկել փառատոնին. «Բա որ կարկատած- կպցրած հոնորարը լիներ ու մեկ էլ իրենք չգայի՞ն, ասացինք ավելի լավ է սպասեք, մինչեւ մի տարի հետո ամեն ինչ տեղն ընկնի»:

Իբրեւ հետաքրքիր թատրոն առանձնացնում է «Թումանիշվիլի ֆիլմ» դերասանների թատրոնը, ու ընդհանրապես կինոյում եւ թատրոնում վրացիների հաջողությունները բացատրում է հետեւյալ կերպ. «Վրացիները տուտուց են, տուտուցությունը թատրոնում լավ է, իրենք սիրում են ներկայանալ, PR անել, իրենք ծնվում են՝ արդեն PR-մենեջեր են, վրացուն, որ փակես одиночка-ում, կկախվի՝ կասի а где… а где… для кого рассказывать, օրինակ՝ որպես նկարիչ վրացիները վատ են, որովհետեւ անհատական արվեստ է»:

Վրացի արվեստագետները մտադիր են նաեւ «կլոր սեղաններ», վարպետության դասընթացներ անցկացնել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031