Մայրաքաղաքի «Փյունիկ» ՖԱ, Աշտարակի եւ Աբովյանի քաղաքային մարզադաշտերում շարունակվում են «ՀՀ վարչապետի գավաթ-2012» ֆուտբոլային մրցաշարի հանդիպումները, որին մասնակցում են բացառապես պետական կառավարման մարմինների թիմերը:
Երկրորդ տուրը, ինչպես եւ մեկնարկային մրցափուլը, աչքի ընկավ արձանագրված մի շարք խոշոր հաշիվներով: Առողջապահության նախարարություն-տարածքային կառավարման նախարարություն` 9:0, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով-Կենտրոնական բանկ` 1:10, տրանսպորտի եւ կապի նախարարություն- ԱԻՆ` 0:13, մշակույթի նախարարություն-աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն` 2:0, կրթության եւ գիտության նախարարություն-կառավարություն` 7:1:
Երկրորդ մրցափուլում դատախազության հետ հանդիպմանը չէր ներկայացել Ֆինանսների նախարարությունը, որի համար, կանոնակարգի համաձայն, վերջինին տեխնիկական պարտություն գրանցվեց 0:3 հաշվով: