«Huffington Post» թերթը գրում է, որ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի վրա կատարած հարձակումը սպառնում է փակել երկրի ամենաակտիվ և նորարական շահույթ չհետապնդող կազմակերպությունը:
Թերթը գրում է, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի աշխատակիցների մեծ մասը արտասահմանում ուսում ստացած երիտասարդներ են, որոնք ջանասիրաբար աշխատում են քաղաքացիական հասարակության քննարկումների ամրապնդման համար:
«Սիվիլիթասն» իմ պես մարդկանց համար տարածք է ստեղծել, որպեսզի աշխատենք ու խթանենք, որ Հայաստանում դրական փոփոխություններ լինեն», – «Սիվիլիթասի» խմբագիրներից Դիանա Մուրադովայի խոսքն է փոխանցում թերթը:
«Սիվիլիթասը» ինձ համոզեց, որ բազմալեզու հայ երիտասարդները կարող են Հայաստանը չլքել աշխատանք գտնելու համար, որ փոփոխությունը հնարավոր է», – Գրեգ Բիլազարյանի խոսքն է փոխանցում թերթը, ով «Սիվիլաթասում» պրոդյուսեր էր, իսկ այժմ սովորում է Յեյլի բիզնեսի դպրոցում, – «Մոտ 60 հոգու համար, որոնք իրենց հավատն ու էներգիան են ներդրել մի բանի մեջ, որը կարող էր փոխել իրենց երկիրը, սա մեծ ցավ է: Մյուս քայլը կլինի երկիրը լքելը»: