Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկանյանի գործով 3 սցենար է գործում

Հոկտեմբեր 02,2012 15:29

Ըստ «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի, իրավական տեսակետից նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գործով քաղաքական պատվերը վատ է իրագործված: «Ես կասեի, չստացված: Պետք է հասկանալ, ինչու են այդ քաղաքական պատվերը տվել»,- այսօր ասուլիսում ասաց պարոն Կարապետյանը՝ առաջ քաշելով պատվերի 3 սցենար. «Սցենար 1-ին. Վարդան Օսկանյանին դարձնում են թեկնածու: Իշխանությունը՝ Սերժ Սարգսյանը, արհեստական թեկնածու է ուզում ներկայացնել: Եթե պարզվի, որ սա խաղ է , Օսկանյանն ու Ծառուկյանն ավելի վատ վիճակում կհայտնվեն, քան ժամանակին Արթուր Բաղդասարյանը:

Սցենար 2. ԲՀԿ-ն սկսել է ընդդիմադիր կեցվածք դրսեւորել, եւ այդ ընդդիմադիր կեցվածքը կարող է վերջանալ նրանով, որ սեփական թեկնածուով հանդես գա, դրա համար սկսել են այսպիսի գործընթացներ:

3-րդ սցենարը կապվում է արտաքին գործոնով: ԲՀԿ-ն միշտ դրսեւորում է ավելի շատ գեոքաղաքական դաշտի հետ լավ հարաբերություններ ստեղծելու ուժ: Բայց փաստացիորեն ԲՀԿ-ի համար 2-ը մեղադրվում է Հանթսմանի փողերը ստանալու, սկզբից լվանալու, հետո յուրացնելու մեջ: Այս ամենի մեջ , կարեւոր կետը, որ հնչեցվում է՝ ամերիկացի, հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Հանթսմանի փողերն են: Այսինքն, ինչպես կարող է մի ուժ՝ «Բարգավաճը» հավակնել եվրասիական միության, Ռուսաստանի հետ ջերմ հարաբերություններին եւ ավելի՝ ինտեգրացման կողմնակից լինել, եթե իր 2-րդ համարի ներկայացուցչի հիմնադրամը ամերիկացի Հանթսմանի կողմից է ֆինանսավորվում»:

Պարոն Կարապետյանը խորհուրդ տվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Օսկանյանի գործով 2 հանգամանք հաշվի առնել. «Նման սցենարները ծանր կացության մեջ են դնում երկիրը , որովհետեւ երկրի վարկը դուրս է գալիս ամեն արտգործնախարարի՝ դաշտից դուրս գալու հետ: Ստացվում է՝ հենց դաշտից դուրս են գալիս, սկսում են փող լվանալ: Հայաստանում իրավապահ կառույցները սրանով սկսում են խիստ վարկաբեկվել, որովհետեւ, եթե սրանք են հիմքերը, ինչ ներկայացվեց, ուրեմն այս գործն ապագա չունի, ինչպես Ալեքսանդր Արզումանյանինը: 10 տարվա արտաքին գործերի նախարարին մեղադրել՝ 181.000 դոլար է ծախսել ռեստորանում թե հյուրանոցում, իսկապես վարկաբեկիչ բան է: Եթե այս ամենը գալու էր հանգել սրան, կարելի էր ներքին կարգով լուծումներ տալ եւ չդարձնել աշխարհի քննարկման թեմա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031