Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ է լինում, երբ քեզ ստիպողաբար համբուրում են

Հոկտեմբեր 02,2012 16:25

«Մի քանի րոպե կնոջ ձայնը չլսելու համար Աստված ստեղծեց համբույրը»,-ասում է հայտնի աֆորիզմը։ Սակայն տղամարդկանց համար թերևս դա ավելի մեծ նշանակություն ունի։ Այն արտահայտում է սեր, կիրք, ցանկություն: Համբույրի ամեն մի դետալ ունի իր նշանակությունը։ Չստացված համբույրը կարող է ճակատագրական լինել՝մանավանդ երբ այն կատարվում է բռնությամբ և անծանոթի կողմից։ Այս թեմայով մենք հարցում անցկացրեցինք թե՜ աղջիկների, և թե տղաների շրջանում։ Հարցին, թե ինչ կանի այն դեպքում, երբ բախտի բերմամբ իրեն համբուրի մեկը, ում նա համարյա չի ճանաչում, 18-ամյա Նոնան պատասխանում է ․ «Կապտակեի ու կգնայի, իսկ եթե դա էլի կրկնվեր, արդեն լուրջ քայլերի կդիմեի»։ Իսկ ահա 19-ամյա Դիանան անկեղծանում է, եթե տղամարդը գեղեցիկ լիներ, դա մի քիչ կթեթևացներ նրա պատիժը։․ «Շատ ուժեղ կգոռայի։ Ի՞նչ անենք համբուրել-համբուրել ա։ Եթե սիրուն լիներ, հլը ոչինչ, բայց եթե իմ չուզած անծանոթը դա աներ, վայ դրան»,-ասում է նա։
Հարցվող բոլոր աղջիկները պատասխանեցին, որ կգոռային, մեծ մասը՝ կգոռային ու կապտակեին, մի մասն էլ ասաց՝ կլացեին։ Հոգաբան Աննա Վարդանյանը աղջիկների այս քայլը բացատրում է այսպես․ «Սովորաբար աղջիկների համար համբույրը միայն սիրո դրսևորում է։ Նույնիսկ ամեն մի դետալ չափանիշ են համարում, օրինակ՝ եթե տղան մեղմ ու նրբորեն է համբուրում, ուրեմն ավելի շատ է սիրում, բռնի կերպով համբույրը դիտվում է որպես իրենց զգացմունքների ու ես-ի ոտնահարում»,-ասում է հոգեբանն ու հավելում, որ դա կարող է բացասական ազդեցություն ունենալ աղջիկների հետագա հարաբերությունների հարցում։
Նույն հարցը տվեցինք նաև տղաներին։ Պարզվում է՝ մեծամասնության համար դա պարզապես հրաշք կթվար, իսկ շատ դեռահասների համար՝ հեղինակության բարձրացում։ «Ճիշտ ա, կզարմանայի, բայց շատ հաճելի կլիներ։ Նախ կհարցենի, թե ինչի նման բան արեց, հետո կփորձեի կապ հաստատեի իր հետ ու պարբերաբար հանդիպել»,-ասում է 21-ամյա Աշոտը։
Տղաների համար ևս մեծ նշանակություն ունի իրենց համբուրող աղջիկների արտաքինը․ նրանք առնվազն պետք է հրապուրիչ լինեն։ « Եթե գեշ լիներ, կապտակեի ու կհայհոյեի», «Սիրտս կխառներ» , «Ախպերներին կասեի, որ իրանց քրոջը տիրություն անեն»․ պատասխանեցին 15-22 տարեկան երիտասարդներից մի քանիսը։
«Եթե եվրոպական մի շարք երկրներում տղամարդկանց կողմից դա բռնություն կդիտարկվեր, ապա մեզ մոտ շատ տղաների համար դա պարզապես երանելի վիճակ կհամարվեր։ Դա կարող է հանգեցնել ինքնավստահության, ինքնագնահատականի բարձրացման։ Սակայն որքան էլ տարօրինակ թվա, չի բացառվում, որ տղամարդը, որն այնքան էլ փորձ չունի այդ հարցում, առհասարակ հիասթափվի այդ երևույթից»,-ասում է հոգեբանը։ Նա նաև նշում է, որ շատ տղաներին դուր է գալիս, երբ աղջիկը փորձում է «խաղալ իր հետ» ՝սկզբում շրթունքները սեղմելով և չթողնելով, որ իրեն համբուրի, այնուհետև տեղի տալով։
Ի դեպ, վերջերս ամերիկյան YahooNews կայքն ուսումնասիրություն էր անցկացրել այս թեմայով։ Արդյունքում պարզվել էր, որ կանանց մի ստվար հատվածին դուր է գալիս, երբ տղամարդը առանց թույլտվություն հարցնելու է համբուրում իրեն։ Տղաներ, մի շտապեք ուրախանալ և համբուրել անծանոթուհիներին, սա վերաբերում է միայն զուգընկերներին և փեսացուներին։

 

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031