Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիվիլիթասի» փաստաբան. «Կքննարկենք միջազգային ատյան դիմելու հարցը»

Հոկտեմբեր 02,2012 14:48

«Սիվիլիթաս» հիմնադրամի փաստաբան Արթուր Գրիգորյանը այսօր կայացած ասուլիսում հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը մերժել է հիմնադրամի բողոքը, որով իրենք անհամաձայնություն են հայտնել ` իրենց հանդեպ հարուցված գործում մեղադրանքի մեջ «հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողեր» արտահայտության կապակցությամբ:

«Մենք բողոքարկեցինք, որ այդ ձեւակերպումը «Սիվիլիթասի» տարիներով ձեռք բերված բարի համբավին վնասում է: Սակայն մեր բողոքը մերժեցին` պատճառաբանությամբ, որ Սալբի Ղազարյանի իրավունքները` որպես վկայի, չեն ոտնահարվում: Մենք բացատրեցինք, որ խոսքը ոչ թե ֆիզիկական անձ Սալբի Ղազարյանի մասին է, այլ իրավաբանական անձ` «Սիվիլիթաս» հիմնադրամի, սակայն մեզ նաեւ Վերաքննիչում մերժեցին»,- ներկայացրեց փաստաբանը: Նա տեղեկացրեց, որ Վերաքննիչի մերժումը բողոքարկելու են Վճռաբեկ դատարանում: Պարոն Գրիգորյանը համոզված էր, որ Վճռաբեկն էլ է վերադարձնելու իրենց բողոքը, սակայն դրանից հետո իրենք արդեն կքննարկեն միջազային դատարան դիմելու հարցը: Ենթադրաբար, խոսքը Եվրադատարանի մասին է, որտեղ Հայաստանի հերթական պարտությունը կնստի մեր` հարկատուներիս ուսերին:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031