Լրահոս
Օրվա լրահոսը

Սադոյանից մինչեւ Օսկանյան

Հոկտեմբեր 02,2012 13:18

Արշակ Սադոյանն առաջիններից էր, ում զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից. «Քաղաքական նկատառումներով ընտրությունների հետ առնչված կպցրեցին ինձ անձամբ պիտակ որպես ազգի դավաճանի»:

Զրկեցին, քանի որ նախկին պատգամավորը համաձայն չէր 1996-ի սեպտեմբերի 22-ի նախագահի ընտրությունների արդյունքների հետ: Նրա քաղաքական թիմը ժողովրդի հետ գրոհեց Ազգային Ժողովը, որից հետո պարոն Սադոյանը մեկ տարի մտավ ընդհատակ: Այսօր Վարդան Օսկանյանի հարցով դատախազի միջնորդությունը Արշակ Սադոյանն այնքան էլ քաղաքական չի համարում. «Ես մեկ-մեկ ջղայնանում եմ, երբ որ փորձում են զուտ տնտեսական, ֆինանսական գործարքները ներկայացնել որպես քաղաքական»:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նկատում է, որ պատգամավորական անձեռնմխելիությունը հենց այն բանի համար է, որ պատգամավորին քաղաքական գործունեության համար քրեական հետապնդման չենթարկեն, իսկ անձեռնմխելիությունից զրկելն, ըստ նրա, բնորոշ է ոչ ժողովրդավարական երկրներին

Վարդան Օսկանյանի դեպքը քաղաքական հետապնդման օրինակ է, ըստ Ավետիք Իշխանյանի: Եթե Օսկանյանն, ըստ նրա, գլխավոր դատախազի միջնորդագրից մեկ օր առաջ հայտարարեր, որ առաջիկա ընտրություններում պաշտպանում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ոչ ոք նրան փողերի յուրացման մեջ չէր մեղադրի։
«Դեռ ուշ չէ, եթե նա ինչ-որ ժամանակ հետո հայտարարի, կարճ ժամանակում կմոռացվի այդ հետապնդման մասին»,-ասաց նա «Ա1+»-ի հետ զրույցում:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել